ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հասկանում եմ ու չեմ հասկանում

   Հասկանում եմ ու չեմ հասկանում
28.09.2023 | 11:42

Ես ամեն ինչ չէ, որ գիտեմ. գուցե Շահրամանյանի գլխին հիմա ատրճանակ են պահել, որ ստորագրի Արցախի լուծարումը, գուցե Արցախում դեռևս գտնվող խաղաղ բնակչությանը պատանդ են պահել, որպեսզի Արցախը դեյուրե էլ վերացնեն, գուցե...

Բայց մի բան հաստատ գիտեմ, իմանում եմ. աշխարհում շատ պետություններ ու ժողովուրդներ են պարտվել պատերազմում, բայց հաճախ ստեղծել են վտարանդի կառավարություններ, փորձել են ու հաճախ նաև հաջողել են հարմար պահին կրկին վերականգնել կորսվածը՝ պետականությունը, ինքնիշխանությունը, արժանապատվությունը: Միայն Երկրորդ համաշխարհայինի ժամանակ էդպես վարվեցին ֆրանսիացիները, լեհերը, նորվեգացիները և այլն: Ադրբեջանցիները մինչև հիմա «Ղարաբաղից» ընտրված պատգամավորներ ունեն իրենց մեջլիսում, մինչև հիմա տարբեր միջազգային կառույցներում խոսում են Հայաստան վերադառնալու, «Արևմտյան Ազերբայջանի» ու էլի եսիմ ինչերի մասին:

Հասկանում եմ, որ պահելը դժվար ու անհնար էր, որովհետև նույնիսկ Հայաստանի իշխանությունները չսատարեցին Արցախին, բայց այս դեպքում կարելի՞ էր անգործություն ցուցաբերել ու չստորագրել լուծարումը: Ու էստեղից նորից անցնում եմ տեքստիս առաջին տողերին...

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2483

Մեկնաբանություններ